Ֆինանսների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Ֆինանսների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերն Մյուրեյը, ԱԶԲ այլ պաշտոնյաներ, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներ:
Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները կարևորել են ԱԶԲ-Հայաստան ակտիվ փոխգործակցության ապահովումը ինչպես տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, այնպես էլ մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ուղղությամբ:
22 Փետրվար, 2023 02:58
634
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
11 Ապրիլ, 2025 22:59
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը
28 Փետրվար, 2025 19:39
Մհեր Գրիգորյանը ելույթով է հանդես եկել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
31 Հունվար, 2025 23:10
Հայաստանն ավելացնում է Եվրասիական զարգացման բանկի կապիտալում մասնակցությունը
09 Մարտ, 2023 16:06
Վաշինգտոնում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր
13 Հոկտեմբեր, 2022 20:13