Սա նշանակում է, որ այդ մարդկանց թոշակը ոչ թե 3 հազար դրամով ենք ավելացրել, այլ 6 հազար. Նիկոլ Փաշինյան
Մինչ այս պահը 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար անկանխիկ շրջանառության ծավալ ունենք, որից հետվճար տրամադրվել է մեկ մլիարդ 29 միլիոնը: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին, անդրադառնալով կենսաթոշակառուների անկանխիկ առևտրի տվյալներին, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Վերադարձի միջին թիվը 3200 դրամ է, սա նշանակում է, որ 70 տոկոսը անկանխիկ տարբերակով են եղել գործարքները»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ սա նշանակում է, որ այդ մարդկանց համար սեպտեմբերից թոշակը ոչ թե 3 հազար դրամով ենք ավելացրել, այլ վեց հազար: Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս ցուցանիշը, քանի որ այս բոլոր գործարքները թափանցիկության դաշտում են:
23 Փետրվար, 2023 15:58
1026
Green Rock-ը 10 կրթաթոշակ է տրամադրում Apicius Armenia-ի 2026–2027 ուսումնական տարվա ուսանողներին
13 Օգոստոս, 2026 11:10
Կենսաթոշակի չափը որոշելու հաշվիչ. Թորոսյանը պարզաբանում է՝ ինչպես օգտվել
12 Օգոստոս, 2026 20:16
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
28 Հունիս, 2026 11:51