Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ համագործակցություն և հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
23 Փետրվար, 2023 20:50
419