Մարալիկի բամբակի գործարանում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսաացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։40-ին։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարինի փողոցում գտնվող «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի բամբակամանվածքային արտադրամասում:
Հրդեհը մեկուսաացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։40-ին։ Մոտ 15 քմ տարածքում մասամբ այրվել է կուտակած բամբակ (մոտ 300 կգ)։
24 Փետրվար, 2023 23:12
719
Արարատի, Մարալիկի և Սարավանի լեռնանցքում մառախուղ է
10 Դեկտեմբեր, 2020 13:49
Ավարտվել են «Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
07 Մայիս, 2025 22:03
Խոշոր հրդեհ Թուրքիայում. այրվում է գործարան
07 Փետրվար, 2025 13:15
Երասխի մետալուրգիական գործարանը, կարելի է ասել, պատրաստ է. մոտ 30-40 միլիոն դոլարի ներդրում է արվել․ Պապոյան (տեսանյութ)
13 Հունվար, 2025 12:40