Հայէկոնոմբանկի և BlueOrchard Finance S.A ընկերության միջև կնքվել է ՓՄՁ-ներին աջակցման վարկային նոր պայմանագիր

Հայէկոնոմբանկը, շարունակելով ակտիվ համագործակցությունը BlueOrchard Finance S.A. շվեյցարական ներդրումային ընկերության հետ, ստորագրեց հերթական 5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ՀՀ-ում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման նպատակով։
«BlueOrchard Finance S.A. միջազգային ընկերության հետ ավելի քան 8 տարվա արդյունավետ համագործակցության արդյունքում կնքվել են մոտ 70 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով միջոցների ներգրավման պայմանագրեր, ինչը նպաստել է Բանկի հաճախորդ հանդիսացող ՄՓՄՁ-ների առաջխաղացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկությունները և զարգացման պահանջները»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
01 Մարտ, 2023 15:59
367