Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն են ընդունել երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հիմնական սկզբունքների մասին: Այս մասին այսօր ՝ մարտի 1-ին, հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը Պեկինում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել նոր դարաշրջանում Բելառուսի եւ Չինաստանի համակողմանի ռազմավարական գործընկերության օրինակելի հարաբերությունների զարգացման հիմնական սկզբունքների մասին»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ինչպես լայն, այնպես էլ նեղ կազմով բանակցություններում երկրների ղեկավարները հաղորդակցվել են նախատեսվածից շատ ավելի երկար, ինչը ակնհայտորեն վկայում է օրակարգում դրված հարցերի լուծման հարցում փոխադարձ շահագրգռվածության եւ արդյունքի վրա կենտրոնանալու մասին:

 

518