Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը։  

Հայաստանի տղամարդկանց մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը դուրս են եկել աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ։ 

Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը, վաստակելով 14,133 միավոր նժույգ թափերից, զբաղեցրել է 10-րդ տեղը, իսկ Հարություն Մերդինյանը 13,500 միավորով 21-րդն է:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը կայացել է Գերմանիայի Կոտբուս քաղաքում, Արթուր Ավետիսյանը նվաճել էր բրոնզե մեդալը:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 3-ին։ 

 

 

 

978