Լավրովն ու Միրզոյանը հանդիպել են Նյու Դելիում

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի լուսանկարը։
Զախարովան լուսանկարին կից գրառում է արել. «Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարին և նախանշել բանակցությունների ուղղությունը»։ Հիշեցնենք Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթանում է G 20 երկրների ԱԳ նախարարների համաժողովը, իսկ ՀՀ ԱԳ նախարարը մարտի 3-4 գտնվելու է Նյու Դելիում աշխատանքային այցով։
Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները նախարարների հանդիպումը շարունակվել է առանց մամուլի ներկայացուցիչների։
03 Մարտ, 2023 14:45
891
Արարատի մարզի գյուղերից մեկում երեխա է մահացել
13 Հունիս, 2025 19:11
Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
13 Հունիս, 2025 17:33
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում
13 Հունիս, 2025 10:52