Մուրատ Գասիևը ծանր քաշային կարգում WBA միջմայրցամաքային տիտղոսի համար մենամարտում հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Մայք Բալոգունին։ 

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մենամարտն ավարտվել է Գասիևի հաղթանակով։ Գասիևը մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Բալոգունին և տոնել իր հոբելյանական հաղթանակը։ 

28-ամյա Գասիևն իր ակտիվում այժմ ունի 30 հաղթանակ, որից 23-ը նոկաուտով և մեկ պարտություն։ 

Իսկ 39-ամյա Բալոգունիի համար այս պարտությունը իր կարիերայի մեջ առաջինն էր։ Նրա ունի 19 հաղթանակ, որից 15-ը՝ նոկաուտով։ 

Հիշեցնենք, որ Մուրատ Գասիևը օրեր առաջ ստացավ ՀՀ քաղաքցիություն։ 

 

 

1438