Լիոնել Մեսսին հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:

Ինչպես հայտնում է La Vanguardia-ն՝ հղում անելով իր աղբյուրին, արգենտինացի հարձակվողը մերժել է առաջին առաջարկը՝ չնայած այն բանին, որ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ կողմերը նախնական համաձայնության են եկել երկարաձգման վերաբերյալ։

Նոր պայմանագրով ֆուտբոլիստին չի գոհացրել աշխատավարձը։

 Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։

872