Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»:

Ի պատասխան ՀՀ վարչապետի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մենք ունենք համակարգում ավելի քան 3 հազար ուսուցիչ, որոնք կենսաթոշակային տարիքի են:

Նախարարը հայտնեցոր սկսնակ ուսուցիչների վերաբերյալ դիտարկում են, որ մի շարք մասնագիտություններով բակալավրական ծրագրի վերջին տարիներին, երիտասարդները հնարավորություն ունենան աշխատանքային փորձառություն կուտակել որպես ուսուցչի օգնականներ:

 Վարչապետը նկատեց, որ շատերն ուզում են աշխատել Երևանում կամ խոշոր քաղաքներում, մինչդեռ գյուղական համայնքներում ուսուցչական կադրերի խնդիր կա, և, որպես քննարկելու առաջարկ, նշեց. «Մենք կարգավորումը կարող ենք մտածել, որ շատ երիտասարդ ուսուցիչներ իրենց փորձառությունը սկսեն գյուղերում»:

 

370