Հայաստանում չորս ռուսական դպրոց կառուցելու նախագիծ է մեկնարկել, որի իրականացումը տեղի կունենա ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Այս մասին մարտի 17-ին հայտարարել է Դաշնության խորհրդի ղեկավարի տեղակալ Յուրի Վորոբյովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստում։

Սենատորը հույս հայտնեց, որ այս աշխատանքը կլինի դինամիկ և արդյունավետ՝ երկու երկրների համար այս նախագծի առանձնահատուկ նշանակության պատճառով։

Վորոբյովի խոսքով՝ Ռուսաստանն ու Հայաստանը «չնայած առկա բոլոր դժվարություններին և խնդիրներին շարունակում են ընթանալ ձեռք ձեռքի տված և երկխոսություն վարել դրական և վստահելի տոնով»։

Ինչպես հանդիպմանը պարզաբանեց ՌԴ ԿԳՆ փոխղեկավար Անդրեյ Կորնեևը, համապատասխան երկկողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ դպրոցների ստեղծման հայեցակարգը քննարկելու համար, կանցկացվի մարտի 17-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

856