Պուտինի աշխատակազմի աշխատակիցներին խորհուրդ է տրվել հրաժարվել iPhone-ից
ՌԴ նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի աշխատակիցներին խորհուրդ է տրվել մինչև ապրիլի 1-ը iPhone-ը փոխել այլ ապրանքանիշի և այլ օպերացիոն համակարգով սմարթֆոնների։
Ինչպես հայտնում է Kommersant-ը, հանձնարարականը տրվել է մարտի սկզբին Մոսկվայի մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ։ Ըստ աղբյուրի՝ հնարավոր է, որ Կրեմլը նոր սմարթֆոններ ձեռք բերի իր աշխատակիցների համար, որպեսզի հեշտացնի նրանց հրաժարումը ամերիկյան տեխնոլոգիաներից։
20 Մարտ, 2023 16:06
520