«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում իրականացրել են պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագիրը, որի մեկնարկի համար որպես թիրախ ընտրվել են 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները, քանի որ նրանց խոցելիությունն ավելի բարձր է գնահատվում:

«Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզում՝ պայմանավորված վիրավոր զինվորների մեծ թվով և ՀՀ-ում գործազրկության ամենաբարձր մակարդակով: Պիլոտային ծրագրի հաջողության դեպքում այն կմեկնարկի նաև ՀՀ այլ մարզերում:

Այս նախաձեռնության հիմքում ընկած է հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարողությունների և հմտությունների բացահայտումն ու դրա հիման վրա հնարավորությունների ստեղծումը իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար»,- ասել է նա։ 

563