
Ամերիկացիները պետք է աղոթեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու որոշումից հետո, մեջբերում է Newsweek-ը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
«Գնացինք: Ինչպես ես կանխատեսել էի, հիմա մենք խաղում ենք «վտանգավոր կատակի հետ»: Մենք ստեղծել ենք այս իրավիճակը. ահա թե ինչ է տեղի ունենում, երբ ձեր կառավարությունը ղեկավարում են ոչ կոմպետենտ մարդիկ: Այն ամենը, ինչ ես կարող եմ ձեզ ասել հենց հիմա՝ աղոթեք», - ասել է Թրամփը:
Անցած շաբաթավերջին Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են միջուկային զենք տեղակայել։ Նրա խոսքով, Ռուսաստանն արդեն օգնել է վերազինել բելառուսական ինքնաթիռները և կսկսի անձնակազմի վերապատրաստումը ապրիլի սկզբին, իսկ մինչև հուլիսի 1-ը դաշնակից երկրի տարածքում կավարտի տակտիկական միջուկային զենքի հատուկ պահեստի կառուցումը։