
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հրապարակել է հաշվետվություն, որը ներկայացնում ենք ստորև․
Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ
ՈՒղիղ մեկ տարի առաջ դուք որոշեցիք ձեր վստահության քվեն տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուներին։ Ես մեր ողջ թիմի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ցուցաբերած բարձր վստահության համար, հավաստիացնում եմ, որ ինչպես նախորդ մեկ տարին, այնպես էլ առաջիկա չորս տարիները լինելու են քրտնաջան աշխատանքի եւ հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու ժամանակաշրջան։
Ինչպես խոստացել էինք ձեզ, միշտ լինելու ենք հաշվետու, ուստի ստորեւ ձեզ եմ ներկայացնում այս մեկ տարվա ընթացքում մեր կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունը։
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքում 2022 թվականի մարտի 27-ից 2023 թվականի մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Սույն հաշվետվությունը կազմվել է ներկայացնելու հաշվետու ժամանակահատվածում Վեդի համայնքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Ներառված տվյալները վերաբերում են համայնքի կազմում ընդգրկված տասնիննը բնակավայրերի, ինչպես նաև Վեդու համայնքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կատարած աշխատանքներին։
1. ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Հաշվետու ժամանակաշրջանում՝ 2022թվականի մարտի 27-ից 2023թվականի մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժինը իրականացրել է հետևյալ աշխատանքները:
Հաշվետու ժամանակահատվածում պատվիրատուների կողմից կազմակերպվել են 61 գնման ընթացակարգեր`
1.էլեկտրոնային աճուրդը - 13
2.գնանշման հարցումը - 28 հատ
3. մեկ անձից գնումը - 20 հատ
4.ընդհանուր մասնակիցներ - 52
5.կնքված պայմանագրեր - 61հատ
2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
1. Վեդի համայնքի կարիքների համար՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային և Լուսառատ բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ
Սույն ընթացակարգը կազմակերպվում է՝ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ֆինանսավորումն իրականացվում է համայնքային ու պետական բյուջեներից հետևյալ համամասնությամբ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ- 40%,
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ- 60%
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 117.980.100 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 95.160.000 մլն.դրամ
2. Վեդի համայնքի Սարիբեկ Վարդանյան, Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չաուշ, Նելսոն Ստեփանյան,Սողոմոն Թեհլերյան, Հովհաննես Բաղրամյան,Վարդան Փրվեյան, Արտակ Գալստյան,Ալեքսանդր Գուբուշկինի, Սերժիկ Հակոբյան փողոցների կոյուղագծի կառուցման աշխատանքներ
Սույն ընթացակարգը կազմակերպվում է՝ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ֆինանսավորումն իրականացվում է համայնքային ու պետական բյուջեներից հետևյալ համամասնությամբ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ-40%,
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ-60%
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 132.216.100 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 112.400.000 մլն.դրամ
3. Վեդի համայնքի կարիքների համար՝ Վեդի քաղաքային, Եղեգնավան, Փոքր Վեդի և Լուսաշող բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ
Սույն ընթացակարգը կազմակերպվում է՝ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ֆինանսավորումն իրականացվում է համայնքային ու պետական բյուջեներից հետևյալ համամասնությամբ՝
1-ին չափաբաժին՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային, Եղեգնավան, բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքներ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ-45%,
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ-55% ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 610.163.870 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 499.000.000 մլն.դրամ
2-րդ չափաբաժին՝ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսաշող բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքներ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ-50%,
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ-50% ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 83.285.530 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 63.000.000 մլն.դրամ
4. Վեդի համայնքի կարիքների համար՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային, Նոր Ուղի, Գինեվետ, Արալեզ, Այգավան և Փոքր Վեդի բնակավայրերում փողոցների գազաֆիկացման աշխատանքներ
Սույն ընթացակարգը կազմակերպվում է՝ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ֆինանսավորումն իրականացվում է համայնքային ու պետական բյուջեներից հետևյալ համամասնությամբ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ-55%, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ-45%
1-ին չափաբաժին՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրերի փողոցների գազաֆիկացման աշխատանքներ
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 135880000 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 109.000.000 մլն.դրամ
2-րդ չափաբաժին՝ Նոր Ուղի, Գինեվետ, Արալեզ, Այգավան և Փոքր Վեդի բնակավայրերում փողոցների գազաֆիկացման աշխատանքներ
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 91.698.240 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 90.000.000 մլն.դրամ
1. ՀՀ Արարատ իմարզի Վեդի համայնքի կարիքների համար ամանորյա տոնական նվերների փաթեթների ձեքբերում
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 5.850.000 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՝ 4.950.000մլն.դրամ
2. ՀՀ Արարատ իմարզի Վեդի համայնքի կարիքների համար լուսացույցերի և հարակից պարագաների ձեռքբերում
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 8.300.000 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 8.056.000մլն.դրամ
3. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կարիքների համար ուղևորափոխադրման (ուսանողական) ծառայության ձեռքբերում
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 37.545.000 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 34.000.000 մլն.դրամ
4. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կարիքների համար լեդ լուսատուների ձեռքբերում
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 15.330.000 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 13.555.000մլն.դրամ
5. Վեդու համայնքապետարանի կարիքների համար աղբահանության ծառայությունների ձեռքբերում
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 27.300.000 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՝ 27.100.000մլն.դրամ
6. ՀՀ Արարատի մարզի Լուսառատ բնակավայր Մանչուկ մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՝ 8.260.000 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՝ 5.780.000 մլն.դրամ
7. Վեդու համայնքապետարանի կարիքների համար հեռահաղորդակցության ծառայության ձեռքբերում
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 5.500.000 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 3.900.000 մլն.դրամ
2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
7 Նախագծերի մրցույթ՝
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 42.800.000 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 33.320.000 մլն.դրամ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՔԱՆԱԿԸ՝ 7 հատ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿ՝ 13
2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՁԵՌՔԲԵՐՄՈՒՄ
12 Մանկապարտեզների մրցույթ՝
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 116.000.000 մլն.դրամ
ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ 21 հատ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿ՝ 850
ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ՝ 63 ՀԱՏ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ՝ 114.000.000 մլն.դրամ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Հաշվետու ժամանակաշրջանում՝ 2022 թվականի մարտի 27-ից 2023 թվականի մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժինն իրականացրել է հետևյալ աշխատանքները:
2022թ-ի սուբվենցիոն ծրագրեր
1․ Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 36, 38, 40 և Լուսառատ բնակավայրի Բաղրամյան փողոցի 3, 5, Թումանյան փողոցի 2, 4, 6 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում /ավարտված/։
2․ Վեդի քաղաքային բնակավայրի փողոցների
կողուղագծի կառուցում /ավարտված/։
3․ Վեդի քաղաքային, Գինեվետ, Նոր Ուղի, Փոքր Վեդի, Այգավան և Արալեզ բնակավայրերի փողոցների գազաֆիկացում /ավարտված/։
4․ Վեդի քաղաքային, Եղեգնավան, Փոքր Վեդի և Լուսաշող բնակավայրերի փողոցների ասֆալտապատում /ընթացքի մեջ է/։
2022թ-ի համայնքի միջոցներով
Ծրագրի անվանում՝ Լուսառատ բնակավայրի «ՄԱՆՉՈՒԿ» մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում /ավարտված/։
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Հաշվետու ժամանակաշրջանում՝ 2022 թվականի մարտի 27-ից 2023 թվականի մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի աշխատակազմի Գյուղատնտեսությանևբնապահպանության բաժինն իրականացրել է հետևյալ աշխատանքները:
1.Սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին կազմակերպվել են խաղողի մթերման աշխատանքներ: Համայնքի 15 բնակավայրերիխաղողիբերքատվությունըկազմելէ՝ 34475,55տ., միջինբերքատվությունը՝ 19.35տ/հա:
2. Զուգահեռ շրջայց դիտարկումներ են կատարվել վարչական տարածքի բնակավայրերի բնակիչների դիմումների հիման վրա: Ստացվել են 100-ավոր դիմումներ հողատեսքերի փոփոխության և արտոնություններ տրամադրելու վերաբերյալ: Յուրաքանչյուր դիմումին պատասխանվել է շրջայց դիտարկում կատարելով դիմումատուի հողատարածք:
3. 2023թ. Հունվար ամսին բաժնի և անասնաբուժական ծառայության ջանքերով կազմակերպվել և իրականացվել է համայնքի գյուղատնտեսական կենդանիների հաշվառում և Խ.Ե.Կ.համարակալում, ընդորում՝
1. Խ.Ե.Կ. - 10452 գլ., 2022թ. համեմատությամբ պակասել է 214 գլ.:
2. Մ.Ե.Կ. - 33942 գլ., 2022թ. համեմատությամբ ավելացել է 4567 գլ.:
3. Խոզեր -3073 գլ., 2022թ.համեմատությամբ ավելացել է 256 գլ.:
4. Թռչուններ – 91942 գլ.,2022թ. համեմատությամբ պակասել է 3975 գլ.:
5.Մեղվաընտանիքներ–3422հատ, 2022թ. համեմատությամբ պակասել է 829 մեղվաընտանիք:
4. Կազմակերպվել, անցկացվել են նաև հանրային լսումներ՝թվով 6 լսում, ընդերքի երկրաբանական հետազոտությունների և հումքի արդյունահանման թեմաներով:
5.Ստանալով տեղեկություններ ծառահատումների, համայնքային հողերի առանց վարձակալության օգտագործման, արտանետումների վերաբերյալ՝ բաժնի կողմից կատարվել ենշրջայց դիտարկումներ, կազմվել ենհամապատասխան արձանագրություններ և ուղարկվել վերահսկող գերատեսչություններ:
6.Բաժինը ստացել է արոտավայրերի վարձակալության պայմանագրերի երկարացման վերաբերյալ բազմաթիվ դիմումներ, որոնք քննարկվել են և կազմվել են համապատասխան որոշման նախագծեր:
7. Բաժնիկողմիցկազմակերպվելէ 2 սեմինար՝ ք. Վեդիում 2-օր ևվարչական 5 բնակավայրերում.
1. Նոր Կյանք – 68 մասնակից
2. Դաշտաքար – 41 մասնակից
3. ՈՒրցաձոր - 33 մասնակից
4. Շաղափ - 72 մասնակից
5. Գոռավան – 52 մասնակից:
Շահառուներին տրվել են մասնագիտական գրականություն և մասնակցության սերտիֆիկատներ:
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Հաշվետու ժամանակաշրջանում՝ 2022 թվականի մարտի 27-ից 2023 թվականի մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության բաժինն իրականացրել է հետևյալ աշխատանքները:
1. Ապրիլի 10-ին` ՈՒրցաձոր բնակավայրի վարչական տարածքում մեծ շուքով նշվեց Ծաղկազարդը, որի ընթացքում տեղի ունեցավ ձիարշավի և հեծանվավազքի սիրողական մրցաշար:
2. Ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրը նշվել է «Վեդու քաղաքային մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի դիմաց Վեդի քաղաքի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ների, Վեդու թիվ 1, Վեդու թիվ 2 դպրոցների ներգրավմամբ:
3. Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը, նշվել է Վեդի համայնքի ՈՒրցաձոր բնակավայի «Տափի բերդում» (Գևորգ Մարզպետունի բերդամրոց): Միջոցառմանը ներկայացել էին Վեդի համայնքի 19-ը բնակավայրերը՝ ովքեր ներկայացրել էին իրենց բնակավայրերի առանձնահատկությունները՝ համեղ ուտեստները, շնորհալի երեխաների ձեռքիաշխատանքները: «Տափի բերդում» (Գևորգ Մարզպետունի բերդամրոցում) «Համայնքի ներուժը» խորագրով փառատոնը եզրափակվեց համերգային ծրագրով, որի հյուրն էր NEMRA խումբը:
4. Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված, մեծ միջոցառում է տեղի ունեցել Վեդու ամֆիթատրոնում:
5. Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը՝ նշվել է «Վեդու քաղաքային մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում համերգային ծրագրով: Ծրագրի հյուրն էր «Բոհեմ» գրական երաժշտական խումբը:
6. Հուլիսի 24-ին, Վեդի համայնքի Լանջանիստ բնակավայում, Սուրբ Կարապետ վանական համալիրի տարածքում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնին նվիրված միջոցառում:
7. Օգոստոսի 12-ին Վեդու քաղաքային մշակույթի տան և Վեդու համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր միջոցառում նվիրված Երիտասարդության օրվան։ Միջոցառումը տեղիունեցավ 3-փուլով՝ 1-մեկնարկը տրվեց Մ. Վարդանյանի անվան «Վեդու մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-իհարակիցտարածքումգտնվողֆուտբոլադաշտից, որտեղ համայնքի բոլոր պարի խմբերը բռնել էին շուրջպար ազգային և ժողովրդական երգերի կենդանի նվագակցությամբ։ 2-րդ մասը շարունակվեց քայլերթով, 3-րդ մասը տեղի ունեցավ ամֆիթատրոնում, որտեղ կայացավ համերգային ծրագիր, որն էլ ավարտվեց DJ-ի մասնակցությամբ։
8. Դեկտեմբերի 22-25-ն ընկած ժամանակահատվածում Վեդու համայնքապետարանի կողմից 19 բնակավայրերի 2-10 տարեկան բոլոր երեխաներին հանձնվել են ամանորյա նվերներ:
9. 2023թ.-ի հունվարի 23-ին ստեղծվել է «Վեդի ֆուտբոլային ակումբ» հասարակական կազմակերպությունը:
10. Հունվարի 28-ին Վեդի քաղաքում տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին նվիրված միջոցառում:
11. Սույն թվականի փետրվարի 13-ին մասնակցություն է ցուցաբերվել Տեառն Ընդառաջ միջոցառման կազմակերպչական աշխատանքներին:
12. Որպես մրցույթային հանձնաժողովի անդամ մասնակցություն է ցուցաբերվել նախադպրոցական ուսումնական հաստատաության մանկավարժների մրցույթներին:
13. Պարբերաբար կատարվել են շրջայցեր և անակնկալ այցեր նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությաններ:
14. Մասնակցություն է ցուցաբերվել նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպված բոլոր միջոցառումներին՝ ցերեկույթներ, գեղեցկության մրցույթներ, օրինակելի պարապմունքներ և բաց դասեր:
Ավելի մանրամասն՝ այստեղ