Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չորեքշաբթի ժամանել է Իսրայել և հանդիպել իր գործընկեր Էլի Քոհենի հետ։ Այս մասին Twitter-ում գրել է Քոհենը։

«Ներկայումս արտաքին գործերի նախարարությունում ընդունում եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: Մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների 30 տարվա ընթացքում առաջին անգամ  Իսրայելում կբացվի Ադրբեջանի մշտական ​​դեսպանատուն»,- ասել է իսրայելական կողմը։ Այս մասին ասվում է արտգործնախարարի հայտարարության մեջ։

Նախատեսվում է արտգործնախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։ Բացի այդ, մարտի 29-ին նախատեսվում է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։

Կիրակի օրը՝ մարտի 26-ին, Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգն իր հավատարմագրերն է ընդունել հրեական պետությունում Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովից։ Ադրբեջանը դարձել է առաջին շիա երկիրը, որը հայտարարել է Իսրայելում դեսպանատուն բացելու մասին։ Երկու երկրները դիվանագիտական ​​հարաբերություններ են պահպանում 1992 թվականից։ 1993 թվականից Բաքվում գործում է հրեական պետության դեսպանատուն, իսկ Ադրբեջանը դեռևս Թել Ավիվում ուներ առևտրային ներկայացուցչություն և տուրիստական ​​գրասենյակ։

468