
Նյու Յորքում Հիմնադրված Մաթիկո Դպրոցի Ուսուցման Անհատականացված և Նորարարական Մեթոդը Խթանում է Հայ Ուսանողների Ներգրավվածությունը և Նվաճումները
**Դպրոցն անվճար է վիրավոր եւ զոհված հայ զինվորների
ընտանիքների անդամների համար:
ԵՐԵՎԱՆ — Երևանյան մասնաճյուղի բացումից ամիսներ անց «Մաթիկո» դպրոցի թիմը ուրախ է կիսվել վերջին 5 ամիսների հաջողություններով, հայտարարել նոր լսարանների բացման և գարնանային ընդունելության մասին։
«Մաթիկո»-ն Նյու Յորքում հիմնադրված մաթեմատիկայի դպրոց է, որը գործում է
Միացյալ Նահանգներում 2012թ-ից ի վեր: 2022-ի հոկտեմբերին բացվել է դպրոցի Հայաստանյան մասնաճյուղը և ներկայիս դրությամբ դպրոցն ունի 60-ից ավել աշակերտ։
«Ես տպավորված եմ ԱՄՆ կրթական համակարգով և ցանկացել եմ դրա մի փոքր մասը բերել իմ հայրենիք: Մաթիկոյում մենք օգտագործում ենք տարբերակված ուսուցման մեթոդը, նույն ինքը Differentiated learning: Տարբերակված ուսուցում նշանակում է անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտին: Հինգ աշակերտի հետ աշխանտում է մեկ ուսուցիչ` ապահովելով անհատական աշխատանք յուրաքանչյուրին: Կատարում ենք ուսանողների ձեռք բերված գիտելիքների շարունակական գնահատում, որը նպաստում է տվյալ ուսանողի ուսուցման ընթացքը անհատական դարձնելուն և մաքսիմալ արդյունք ստանալուն», - նշեց Նյու Յորքի «Մաթիկո» դպրոցների հիմնադիր Սամվել Սահակյանը:
Դասընթացներն անցկացվում են անգլերենով և միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչը թույլ է տալիս պատրաստել ուսանողների, ովքեր կարող են դիմել միջազգային համալսարաններ:
«Մաթիկո»-ն նաև պատրաստում է ուսանողներին միջազգային տարբեր օլիմպիադաների և մրցաշարերի, ինչպիսիք են` մաթեմատիկայի ամերիկյան մրցաշարը և Հարվարդի MIT մաթեմատիկայի մրցաշարը (8-ից 12-րդ դասարանցիների համար): Կրտսեր և սկսնակ ուսանողներին առաջարկում է` Space Panda Math, Math Kangaroo, MOEMS, Mathcounts և շատ այլ մրցաշարեր:
Դպրոցի գործունեությունից 10 տարի անց, Մաթիկոն ունի շրջանավարտներ ովքեր ուսանում են ԱՄՆ-ի լավագույն համալսարաններում, ինչպիսիք են` Կոլումբիայի համալսարանը և Չիկագոյի համալսարանը:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
● Անգլերեն լեզվի ընդարձակ դասընթացներ
● ԱՄՆ-ի ընդհանուր հիմնական ստանդարտ (ԱՄՆ-ի կանոնավոր դպրոցական ծրագիր)
● Սինգապուրի մաթեմատիկա (խորացված դպրոցական ծրագիր)
● Մաթեմատիկայի ազգային եւ միջազգային օլիմպիադայի դասընթացներ (առավելություն է լավագույն բուհեր դիմելիս)։
Դասընթացները նախատեսված են 2-րդ դասարանից բարձր աշակերտների համար։ Տարիքային սահմանափակում չկա նրանց համար, ովքեր ցանկանում են պատրաստվել ACT, SAT կամ այլ մաթեմատիկական քննության։
Դասերի տևողությունը 2 ժամ է, շաբաթական 1 կամ 2 անգամ։
Զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների համար դասընթացներն անվճար են, որի համար դպրոցը շնորհակալ է իր հովանավորներին` «Գլոբալ Ինվեստ»-ին, հանձին Վարդգես Ավետիսյանի։
Ամերիկաբնակ հայ երեխաների համար հնարավորություն է ընձեռնվելու միանալ «Մաթիկո» դպրոցի դասընթացներին օնլայն ֆորմատով։ Մանրամասների համար անհրաժեշտ է ուղարկել էլ. Հաղորդագրություն հետևյալ հասցեով` [email protected]
«Մաթիկո» դպրոց
1 Ալեք Մանուկյան փողոց,
Երեւան 0025, Հայաստան
Էլ.փոստ: [email protected]
Կայքեր: https://www.mathi.co/, https://www.mathi.co/about-us-am/, https://www.mathi.co/programs-and-courses-yerevan-am/