The Wall Street Journal-ը հերքում է ռուսական ԱԴԾ-ի մեղադրանքները մոսկովյան բյուրոյի իր թղթակից, ամերիկացի քաղաքացի Էվան Գերշկովիչի հասցեին, որը կալանավորվել էր Եկատերինբուրգում լրտեսության համար։

«The Wall Street Journal»-ը կտրականապես հերքում է ԱԴԾ-ի մեղադրանքները և պահանջում անհապաղ ազատ արձակել մեր վստահելի և նվիրված լրագրող Էվան Գերշկովիչին: Մենք համերաշխություն ենք հայտնում Էվանին և նրա ընտանիքին»,- ասված է ուղերձում։

Թերթը նաև խոր մտահոգություն է հայտնել թղթակցի անվտանգության համար։ Նա աշխատում է Ռուսաստանում WSJ-ի մոսկովյան բյուրոյի կազմում, որպես լրագրող հավատարմագրվել է ՌԴ ԱԳՆ-ում։

ԱԴԾ-ն հայտնել է, որ նրանք կալանավորել են ամերիկացի թղթակցին, «երբ փորձում էր գաղտնի տեղեկատվություն ստանալ», որը պետական ​​գաղտնիք է պարունակում «Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի» գործունեության մասին։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Գերշկովիչը Եկատերինբուրգում լրագրողական գործունեություն չի ծավալել։ «Առաջին անգամը չէ, որ «օտարերկրյա թղթակցի» կարգավիճակը, լրագրողական վիզան և հավատարմագրումն օտարերկրացիներն օգտագործում են մեր երկրում՝ լրագրություն չհանդիսացող գործունեությունը կոծկելու համար։ Դա առաջին հայտնի արևմուտքցին չէ, որ «բռնվում է»,- ասել է գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:

847