Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը  նշել է աշխարհում լարվածության կտրուկ աճ՝ անդամ երկրների համար իրական սպառնալիքների ի հայտ գալով։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ կազմակերպության քարտուղարության եւ միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում։

«Հաստատվում է իրավական նիհիլիզմ, սեփական շահերն ապահովելու ցանկություն՝ ի վնաս ընդհանուր և տարածաշրջանային անվտանգության հրամայականների։ Շեղում փոխադարձ զսպման այնպիսի տարրերից, ինչպիսիք են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, բաց երկնքի մասին պայմանագիրը և այլն, որոնք նպաստում են միջազգային հարաբերությունների վերադարձին առճակատման ժամանակներ՝ կոնֆլիկտային ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով: Ընդհանուր բնույթի բացասական միտումներն ուղղակիորեն ազդում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ամբողջ պարագծի վրա,- ընդգծել է նա՝ ավելացնելով,- հակամարտությունների հրահրումը կարող է անուղղելի վնաս հասցնել եվրոպական և համաշխարհային անվտանգության ամբողջ համակարգին»։

Թասմագամբետովն ընդգծել է, որ իրավիճակն աշխարհում խոր վերափոխման է ենթարկվում, երբ փոխվում են «աշխարհակարգի հիմքերը, որոնք հաստատվել են տասնամյակներ շարունակ»։ «Լիսաբոնից մինչև Վանկուվեր խաղաղության, կայունության և բարգավաճման ընդհանուր տարածություն ստեղծելու ծրագրերն անհետացել են»,- եզրափակել է նա։

257