ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում վաղնջական ժամանակներից:
Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք նույն սրտացավությամբ սատարել ենք միմյանց բոլոր փորձությունների և դժվարությունների ժամանակ: Հայաստանում ասորիներն օգտվում են ազգային ինքնության, մշակույթի և լեզվի պահպանման բոլոր իրավունքներից և ազատություններից:
Մաղթում եմ, որ բնության զարթոնքը խորհրդանշող այս լուսավոր տոնը Հայաստանի ասորական համայնքի և աշխարհասփյուռ ասորիների համար հարատև խաղաղության, երջանկության և նորանոր ձեռքբերումների սկիզբ դառնա»:
01 Ապրիլ, 2023 20:58
816
ԵՄ-ն ամփոփել է Հայաստանում արդարադատության բարեփոխումներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը
13 Հոկտեմբեր, 2026 17:17
Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ
13 Հոկտեմբեր, 2026 15:19
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների վիճակահանության արարողությունը
12 Հոկտեմբեր, 2026 18:20
Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան
14 Հոկտեմբեր, 2026 13:03
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Թորոսյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12 Հոկտեմբեր, 2026 14:27
Պետությունը և բիզնեսը մոտ են, քան երբևէ. ՊԵԿ նախագահ
12 Հոկտեմբեր, 2026 12:05