ՀՀ-ում գրանցված և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր

Արդարադատության նախարարությւոնը տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն բոլոր իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպա-իրավական տեսակից, պետք է յուրաքանչյուր տարի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
Իրավաբանական անձանց կրկին զգուշացնում ենք, որ սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձինք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։
05 Ապրիլ, 2023 14:23
546
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
06 Մայիս, 2025 23:03
Հայաստանը մեկ քայլ ավելի մոտ է ԵՄ անդամակցությանը․ Եվրոպական կանաչների կուսակցություն
14 Փետրվար, 2025 13:18
Այս մարդկանց նպատակն է՝ երկիրը քանդել ներսից և հանձնել այլ պետությանը, դառնալ ինչ-որ պետության մարզ. Արմեն Մկրտչյան (տեսանյութ)
14 Մայիս, 2024 17:31