13-ամյա տղան hոր մեքենայից գումար է գողացել
Ապրիլի 3-ի առավոտյան Սյունիքի մարզի Աճանան գյուղի մի բնակիչ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 2-ի ժամը 16.00-ից ապրիլի 3-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են տան բակում կայանված իր «Նիսան» մակնիշի մեքենայի դռան ապակին և պահոցից գողացել 280 հազար դրամ ու բանկային քարտեր:
Կապանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրոջ 13-ամյա որդին: Ապրիլի 5-ին նա ներկայացվել է Կապանի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը և հայտնել, որ փողի մի մասը ծախսել է, իսկ մյուս մասը թաքցրել է տանը: 13-ամյա տղան ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:
05 Ապրիլ, 2023 23:43
967
Ռուսաստանում 13-ամյա աշակերտը մուրճով և դանակով հարձակվել է համադասարանցիների վրա
17 Սեպտեմբեր, 2024 01:48
Երևանում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնին
20 Մարտ, 2024 23:46
Արցախցի 13-ամյա Գոռը 55 ժամ մեքենայի ղեկին է եղել՝ ընտանիքին Արցախից Հայաստան հասցնելու համար
03 Հոկտեմբեր, 2023 03:12
Պատվո պահակային վաշտի զորացրվող տղաները
14 Հուլիս, 2024 21:35
«Թանկարժեք տղան»՝ Լեւոն Քոչարյանը, կհամաձայնի՞ դառնալ մինչև քոք մաշված՝ «պապայի պրոյեկտի» անդամ
05 Նոյեմբեր, 2023 02:00
«Հայրս Լոնդոն չի մեկնել, Երևանում է, 2 տարի է՝ ծանր հիվանդ է»․ Զորի Բալայանի տղան հերքում է, թե հայրը Լոնդոնում է
24 Հոկտեմբեր, 2023 00:04