Բենզեմայի հեթ-տրիկը օգնել է «Ռեալին» հաղթել «Բարսելոնային» և դուրս գալ Գավաթի եզրափակիչ

«Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության պատասխան խաղում ջախջախել է «Բարսելոնային»։
Բարսելոնայում կայացած հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման (50, 58 և 81 րոպե), որը երկրորդ գոլը խփել է 11 մետրանոցից, ևս մեկ գոլ խփել է Վինիսիուս Ժունիորը (45+1):
Բենզեման իր առաջին հեթ-տրիկը խփել է «Բարսելոնայի» դեմ խաղում:
Մադրիդում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է Բարսելոնայի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Ընդհանուր առմամբ, Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Գավաթի եզրափակիչ, որտեղ կխաղա «Օսասունայի» հետ։
06 Ապրիլ, 2023 14:07
668