Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ որոշ աղբյուրների՝ ծեծի ու կտտանքների հետևանքով մահացել է Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) կուսակցության նախագահության անդամ Ֆուադ Գեհրեմենլին։ Նա ձերբակալվել էր հուլիսի 15-ին Բաքվում տեղի ունեցած հայտնի ցույցից հետո՝ մեղադրվելով պետական հեղաշրջման մեջ։

Եթե լուրը հաստատվեց, ապա մեր դիվանագիտության համար կարևոր կռվան կարող է դառնալ։

Իմ ու Էլբակեան Էդգարի «Ժամանակակից Ադրբեջան» գրքից մի հատված նշված կուսակցության մասին.
 ««Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) ստեղծվել է արդեն նորօրյա անկախացման օրերին՝ 1989 թ. հուլիսի 16-ին, Աբուլֆազ Էլչիբեյի և ևս 14 հոգու կողմից։ 1992-1993 թթ.՝ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության տարիներին, եղել է վերջինիս քաղաքական ու ռազմական հենարանը՝ զինված ջոկատներ ունենալով ինչպես երկրի ներսում, այնպես էլ ռազմաճակատում։ 2000 թ.-ից հետո մինչ օրս կուսակցությունը ղեկավարում է Ալի Քարիմլին։ Վերջին անգամ կուսակցությունը Միլլի մեջլիսի ընտրություններում անցողիկ շեմը կարողացել է հաղթահարել 2005 թ.-ին (5 տեղ)։ Անդամների թիվը խիստ մոտավոր հաշվարկներով 50 հազար է»:

">https://

457