Նոր Հաճնի պոլիկլինիկայի բակում՝ ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայի բակում ծառից կախված տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամանել են ոստիկանության, քննչական վարչության խմբերը:
Ոստիկաններն ու քննիչները պոլիկլինիկայի բակում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Վահագն Ս.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ծառից կախվելու միջոցով ինքնասպանութուն է գործել:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
15 Ապրիլ, 2023 15:25
1601
«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
23 Սեպտեմբեր, 2026 22:51
Հրազդանի կիրճում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին
20 Սեպտեմբեր, 2026 11:21
Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմին
02 Օգոստոս, 2026 11:48
87 տարեկանում մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմ աստղ Պատրիկ Ստյուարտը
30 Հոկտեմբեր, 2026 10:45
Միջադեպի ձայնագրության մասնակից հարկադիր կատարողն ազատվել է աշխատանքից․ ծառայողական քննությունը դադարեցվել է
28 Հոկտեմբեր, 2026 17:14
Ազգային ժողովը վավերացրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28 Հոկտեմբեր, 2026 14:02