Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը կանանց պայքարում մրցահարթակ դուրս եկավ 64 կգ քաշային Անուշ Արշակյանը։ 

Երկամարտի 184 կգ արդյունքով Անուշ Արշակյանը զբաղեցրեց 9-րդ տեղը։ Պոկում վարժությունում Անուշը բարձրացրեց 80 կգ ծանրաձող, իսկ հրում վարժությունում՝ 104 կգ։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը 67 կգ քաշային կարգում նվաճել է Գոռ Սահակյանը։ 

Կանանց պայքարում Իզաբելլա Յայլյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել։ 

556