Բեռնատարը բախվել է մաքսատան շինության պատին. վարորդի վիճակը ծանր է

Ապրիլի 18-ին, ժամը 23:54-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հարավային մաքսատուն-վարչության տարածքում «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․Բ․, ծնված 1975 թ.) բախվել է մաքսատան շինության պատին․ վարորդը արգելափակվել է բեռնատարի խցիկում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։ Փլուզվել է մաքսատան պատից մոտ 18 քմ հատված։
19 Ապրիլ, 2023 14:19
457