«Կամազը» բարձրությունից ընկել եւ կողաշրջվել է. կա վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Գարուշ Ղ.-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Քաջարան վարչական շրջանի «Գենադի» կոչվող աղբյուրի մոտ, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթեւկելի գոտուց, բարձրությունից ընկել եւ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթեւկելի գոտում:
Վթարի հետեւանքով վարորդ Գարուշ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
23 Օգոստոս, 2023 16:38
386
Սյունիքի մարզում երկրորդ ցիստեռնն անջատվել է բեռնատարից և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածիի վրա
18 Օգոստոս, 2023 14:14
Հայտնի է` ինչ հանգամանքներում է գետն ընկել աշակերտներին տեղափոխող ավտոբուսը
30 Մայիս, 2023 20:47
Բեռնատարը բախվել է մաքսատան շինության պատին. վարորդի վիճակը ծանր է
19 Ապրիլ, 2023 14:19