Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21։10-ի սահմաններում հասարակական վայր հանդիսացող Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում՝ «Տապան» մարկետի մոտ, Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Դավիթ Է․-ն, գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Դավիթ Մ․-ի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Դավիթ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ 

208