
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 13։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են մետաղալարի փաթույթներով բեռնված «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, «Mercedes Vito» մակնիշի, «Chevrolet» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնի վրա։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են բեռնատարից դիզվառելիքի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։