Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը նշել է, որ այսքան տարի անց թուրք ժողովուրդը քայլում է Թալեաթ փաշայի անվան փողոցներով, իսկ Թուրքիայի քաղաքացիների երեխաները սովորում են նրա անունը կրող դպրոցներում։

«Նախ՝ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, սպանվեցին։ Հարգանքով հիշատակում եմ Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրածներին։ Աստված իրենց հոգին թող լուսավորի։

Նզովում եմ Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին: 108 տարի անց Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներում ենք քայլում։ Թալեաթ փաշայի անվան դպրոցներում են մեր երեխաները սովորում։ Եթե Գերմանիայում այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում, ինչպիսի՞ Գերմանիա կլիներ, ահա այդպիսի Թուրքիայում ենք ապրում»,- գրել է իր թվիթերյան էջում  Փայլանը։

647