
Լրագրող Յուրի Դուդը իր՝ «вДудь» յութուբյան հաղորդմանը հարցազրույց է ունեցել ռուս շախմատիստ Գարի Կասպարովի հետ, որի ընթացքում շախմատիստը խոսել է Հեյդար Ալիևի և իր հարաբերությունների մասին։ Նա նաև խոսել է Ադրբեջան չվերադառնալու պատճառներից, երբ Յուրի Դուդը փորձել է ճշտել, թե ինչպես է վերաբերվում այն քաղաքական կառուցվածքին, որը Հեյդար Ալիևը ստեղծեց Ադրբեջանի անկախացումից հետո։
«Ադրբեջանի քաղաքական համակարգը բնականաբար բռնապետական է, ընտանեկան դիկտատուրա։ Բնականաբար, ես սրա հետ կապված հարցեր չունեի, ուստի երբեք չվերադարձա այնտեղ, թեև, ընդհանուր առմամբ, Ալիև ավագի կողմից եղան ոտնձգություններ, որ լավ կլիներ, որ այդքան հայտնի մարդը վերադառնա իր պատմական հայրենիք։
Ես, իհարկե, հրաժարվեցի, ինձ համար նման հարց երբեք չի եղել։ Ես միշտ ասել եմ, որ կցանկանայի վերադառնալ Բաքու, պարզապես տեսնելու, բայց միայն այն ժամանակ, երբ դա հնարավոր է ցանկացած հայազգի մարդու համար»,- շեշտել է Կասպարովը։