Մետաղի ջարդոնը ՀՀ-ից չի արտահանվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ հավանություն է տվել Քարակերտի պողպատաձուլական գործարանի ծրագրին ու նաև որոշ հարկային արտոնություններ տվել: Ծրագրի շրջանակներում գործարանը խոստանում է իրականացնել 1․4 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2028թ․ ստեղծել 85 նոր աշխատատեղ։ Նկատի ունենալով, որ Հայաստանում գոյություն չունեն մետաղական արտադրանք ստեղծող գործարաններ, չկա մետաղական ձուլակտորների սպառման հնարավություն, ընկերությունը նախատեսում է արտադրանքը արտահանել Վրաստան, այնտեղ իրացնելու կամ այնտեղից դեպի ԵՄ և ԵԱՏՄ երկրներ վերարտահանելու նպատակով:
04 Մայիս, 2023 20:05
1118