Ուկրիանայի Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը ձերբակալվել է 92 միլիոն գրիվնայի  յուրացման գործով, հայտնումէ  ՌՕԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության հայտարարությանը։

Գերատեսչությունից, մասնավորապես, հայտնել են. ՛՛Օդեսայի քաղաքագլուխը կալանավորվել է՛՛:

Նշվում է, որ Տրուխանովը և այլ անձինք մեղադրվում են ավելի քան 92 միլիոն գրիվեն (մոտ 200 միլիոն ռուբլի) բյուջետային միջոցների յուրացման համար, որը ՛՛հնարավոր է դարձել նախկին Կրայան գործարանի տարածքներից մեկը կրկնակի թանկ գնով որպես համայնքային սեփականություն ձեռք բերելու սխեմայի իրականացմամբ՛՛։

Ուկրաինայի Գերագույն հակակոռուպցիոն դատարանը բյուջեի յուրացման գործով պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է կիրառել երկու ամսով կալանքը` 13,6 միլիոն գրիվնայի (մոտ 29 միլիոն ռուբլի) չափով գրավի այլընտրանքային տարբերակով։

874