2022-ին պետությունն օտարել է 12 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 2022-ին պետությունն օտարել է 12 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա. «Նախորդ տարի օտարվել է 20.1 մլրդ դրամի գույք։ Բայց կան գույքեր, որոնք օտարվել են վճարման 5-ամյա գրաֆիկով, և այդ օտարումների արդյունքում գումարները մուտք կարվեն առաջիկա տարիների ընթացքում»,– ասաց նա՝ հավելելով, որ այդ պայմանի դիմաց ընկերությունները խոստացել են 83 մլրդ դրամից ավելի ներդրում կատարել ու հավելյալ աշխատատեղեր ստեղծել։
Մասնավորեցման արդյունքում անցած տարի պետական բյուջե է մուտքագրվել 7.9 մլրդ դրամ։
11 Մայիս, 2023 16:23
543
17 բնակելի տարածք նվիրատվությամբ կտրվի 15 ընտանիքի
06 Մայիս, 2025 17:49
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
05 Մայիս, 2025 17:24
ՍԴ-ն հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը
21 Ապրիլ, 2025 21:40