Հայաստանը Համաշխարհային բանկից 92,3 մլն եվրոյի չափով վարկ կստանա։ Համաձայնագրի նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։ Միջոցները կուղղվեն բյուջեի դեֆիցիտը մարելուն՝ մի շարք ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու պայմանով. Էկոլոգիայի, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրավական դաշտի կատարելագործում, Մարդկային ռեսուրսների զարգացում (կրթություն, մարդու իրավունքների պաշտպանություն), Բարեփոխումներ հակակոռուպցիոն քաղաքականության և արդարադատության համակարգում։

763