Գյումրիում 53-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել նռնակը. նրան վնասազերծել են
Մայիսի 13-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը:
Մյասնիկյան փողոցի նշված հասցե ոստիկանության Կումայրիի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը զինաթափվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Գյումրեցի 52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
15 Մայիս, 2023 22:07
1441
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
01 Օգոստոս, 2026 11:16
Պետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել
27 Ապրիլ, 2026 10:18
Հրդեհ Գյումրիում. այրվել են 4 տների տանիքներ
25 Նոյեմբեր, 2025 15:54
Օդանավակայանում հայտնաբերված 53-ամյա կինը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
24 Նոյեմբեր, 2025 18:08
53-ամյա Վարդան Շահինյանը որոնվում է որպես անհետ կորած
30 Օգոստոս, 2023 17:21
Վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է
03 Հունիս, 2023 18:18
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է
17 Օգոստոս, 2026 21:35
Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմին
02 Օգոստոս, 2026 11:48
Չկալովկայի հարակից դաշտում տղամարդու դի է հայտնաբերվել
01 Օգոստոս, 2026 15:51