Ձերբակալվել է Ուկրաինայի ԳԴ նախագահը` կաշառք վերցնելու պահին

Երկուշաբթի՝ մայիսի 15-ին, կաշառք ստանալու ժամանակ Ուկրաինայի Գերագույն դատարանի ղեկավար Վսևոլոդ Կնյազևը բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում են միանգամից մի քանի ուկրաինական լրատվամիջոցներ՝ վկայակոչելով Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) աղբյուրները։ Հրապարակումների համաձայն՝ իրավապահները փաստագրել են մոտ 3 մլն դոլարի կաշառք ստանալը։
«ZN.ua»-ի փոխանցմամբ՝ Կնյազևը գումար է ստացել այն մարդկանցից, ովքեր պաշտպանել են դատարանի որոշումը հօգուտ օլիգարխ Կոնստանտին Ժևագոյի։
16 Մայիս, 2023 14:58
627