Չինաստանի իշխանությունները հույս են հայտնում, որ ԱՄՆ վարչակազմը կփոխի իր վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ և կդադարի վտանգել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, այսօր՝ մայիսի 18-ին:

Պատասխանելով գործակալության թղթակցի հարցին՝ կապված երկու երկրների հարաբերություններում լարվածության մասին նախկին պետքարտուղար և ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Հենրի Քիսինջերի հայտարարության հետ, դիվանագետն ասել է, որ Չինաստանը միշտ հանդես է եկել փոխադարձ հարգանքի օգտին։

«Չինաստանը միշտ զարգացրել է Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ նախագահ Սի Ցզինպինի՝ փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին համապատասխան։ Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կշտկի իր վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ, կդադարեցնի վտանգել իր ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը»։

Ավելի վաղ The Economist-ին տված հարցազրույցում Հենրի Քիսինջերը կարծիք էր հայտնել, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը պետք է ճանաչեն այն փաստը, որ միմյանց հետ կոնֆլիկտային կուրս բռնելով՝ դարձել են խաղաղության և մարդկության գոյության գլխավոր սպառնալիքը։ Նա կոչ է արել ավելի զգույշ հռետորաբանություն վարել Թայվանի շուրջ լարվածությունը թուլացնելու և խորհրդատուների խմբեր ստեղծելու համար, որոնք կքննարկեն հարաբերությունները թուլացնելու ուղիները և ճանապարհ հարթեն Չինաստանի և ԱՄՆ ղեկավարների միջև կանոնավոր հանդիպումների համար:

604