Վրաստանի վարչապետը Էրդողանին հաջողություն է մաղթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընտրությունների հաջող անցկացման, առաջին փուլում ձեռք բերված հաջողության, իսկ խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության ստացած ձայների մեծամասնության համար։
Մայիսի 18-ին Վրաստանի կառավարության վարչակազմը հայտնել է, որ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։
«Վարչապետն ընդգծել է նախագահ Էրդողանի անձնական դերը ինչպես Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանի կայուն զարգացման գործում՝ աջակցելով միջազգային բնույթի համատեղ նախագծերին, որոնք ներառում են Թուրքիան և Վրաստանը»,- ասված է ուղերձում։
Վրաստանի վարչապետը Էրդողանին հաջող նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է մաղթել։
18 Մայիս, 2023 20:18
512
Սահմանազատումը և սահմանագծումը տեղի է ունենալու Վրաստանի և Իրանի սահմանով. Սիմոնյան (տեսանյութ)
05 Մայիս, 2025 14:10
Հայ երկրպագուների նկատմամբ անկարգություն կատարելու համար Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանվի
24 Մարտ, 2025 19:17
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն
23 Մարտ, 2025 19:53
Կրթվելը նորաձև է Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
10 Մայիս, 2025 18:32
Վարչապետը Կապանում մասնակցել է Հրանտ Դանիելյանի արվեստանոց-թանգարանի բացմանը
10 Մայիս, 2025 12:55
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
10 Մայիս, 2025 11:48