Ինձ մոտ տպավորություն կա, որ կան ուժեր, որոնք պատվեր են ստացել Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրել, ես դա տեսնում եմ, ես այդ մարդկանց վարքագիծը 1990 թվականից գիտեմ: Այս մասին  այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

«Այդ մադրիկ ամեն գնով պատրաստ են գալ իշխանության. արյուն թափեն, գնդակահարեն, պալատական հեղաշրջում անեն՝ էնքան որ հայտնվեն աթոռին։ Դրա համար ես ասում եմ, որ թացը չորից պետք է տարբերել, մեր հասարակությունը համերաշխ հասարակություն է, մեր հասարակությունը, հույս ունեմ, դրանց սադրանքներին չի տրվի»,- ասաց նա:

Նա նշեց, որ ծնողից պետք է պահանջել, ոչ թե երեխայից: «Ծնողի հետ խնդիր չունեմ. զգացմունքային դրսևորումներ են, բայց այդ ծնողի վարքագիծը հետևանք է  քաղաքական պայքարի այլասերված դրսևորումների, մարդիկ, որոնք տասնյակ տարիներ թունավորեցին մեր պետական, հասարակական հարաբերությունները, շարունակում են թունավորել»,- ասաց նա և նշեց, որ այնպիսի տպավորություն է, կարծես, երբ ինչ-որ բան է պատահում, ինչ-որ ուժեր անգղերի պես հավաքվում են:

«Սա քաղաքական մրցապայքարի այլասերված դրսևորումների հետևանք է, հասարակական միասնության բացակայության հետևանք»,- ասաց նա:

674