ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՀ արտաքին գործերի նախարար Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքները.

«Այսօր Մոսկվայում մենք մի շարք հանդիպումներ ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Նախ՝ առանձին երկկողմ հանդիպումներ են եղել Ադրբեջանցից և Հայաստանից իմ գործընկերներ Դ.Ա.Բայրամովի և Ա.Ս.Միրզոյանի հետ։ Հետո մենք երեքով հանդիպեցինք։

Առանձին թեմա է խաղաղության պայմանագիրը։ Կողմերը սկսել են աշխատել դրա վրա, և այժմ այն ​​ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները մեկնել են Վաշինգտոն, մեկ շաբաթ առաջ Բրյուսելում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները (ՀՀ վարչապետը- խմբ․)։ Խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը, իհարկե, հիմնարար է: Բայց մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության իրավիճակի ընդհանուր բարելավման, դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներում։

Այդ ամենը քննարկվեց համալիր կերպով: Գործընկերները երախտագիտություն հայտնեցին ռուսական կողմին առաջատար դերի համար ընդհանուր ջանքերում, որոնք մարմնավորված են մեր ղեկավարների եռակողմ հայտարարություններում և այն շփումներում, որոնք շարունակվում են նշածս յուրաքանչյուր բնագավառում։

Հաջորդ շաբաթ տեղի կունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։ Հույս ունենք, որ արդյունքը դրական կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնության։ 

Խաղաղության պայմանագրով և մի շարք հոդվածներով, որոնք այսօր քննարկվեցին, հնարավոր եղավ երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։ 

962