Հայաստանում բարելավվել է ճառագայթային բուժման արդյունավետությունը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Ժնևի գրասենյակի ղեկավար Միինը Սինգըլիի հետ:
Կողմերն անդրադարձել են ԱԷՄԳ-ի աջակցությամբ և վերջինիս հետ համագործակցության շնորհիվ կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերի, որոնց արդյունքում զգալիորեն բարելավվել է Հայաստանում ճառագայթային բուժման արդյունավետությունը և նոր մոտեցումների հասանելիությունը, իսկ Հայաստանում սկսել են զարգանալ միջուկային բժշկության ծառայությունները:
Հանդիպման ընթացքում քնարկվել են նաև ԱԷՄԳ հետ փոխգործակցությամբ միջազգային ծրագրերի շրջանակներում Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության մասնագետների ուսուցման և շարունակական մասնագիտական զարգացման համար կրթական կենտրոնի ստեղծմանը նպատակաուղղված քայլեր:
23 Մայիս, 2023 01:55
1255
Կառավարությունը գումար կհատկացնի 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողի բուժման շարունակման համար
05 Մարտ, 2026 12:13
Առաջին անգամ երեխային բուժել են ծանր հիվանդությունից՝ նախքան ծնվելը
23 Փետրվար, 2025 17:12
Մեր Անուշը բուժումը հաջողությամբ ավարտեց․ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն. տեսանյութ
11 Փետրվար, 2025 21:17