
Մենք չափազանց կարևոր ժամանակահատվածում ենք գտնվում և, ըստ էության, այս շրջափուլում ամենակարևորը ճշմարտություններն են, և ամենակարևորն այն է, որ ՀՀ գործող իշխանություններն իրենց ունեցած բոլոր խողովակներով ձեզ ներկայացնում են զարգացման բոլոր դետալները, բայց այս ամենին կա հստակ հակազդեցություն: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ չպետք է եզրակացություն անել այն մարդկանց վերլուծությունների հիմքի վրա, որոնք տասնամյակներ շարունակ ոչինչ չեն արել Արցախի ժողովրդի համար. ոչ պաշտպանական դիրքերն են ամրացրել, ոչ ինստիտուտներն են զարգացրել, ոչ սոցիալ-տնտեսական կյանքն են լավացրել: «Ոչինչ չեն արել, լափել են, թափել են: Առաջին իսկ օրվանից հարցը եղել է՝ սկզբից երկուսը, թե՞ հինգը, թե՞ յոթը միասին»,-ասաց նա:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ մարդիկ, որոնց քաղաքականությունը մշտապես եղել է տարածքները վերադարձնելու մասին, այսօր եկել են և փորձում են որևէ մեկին մեղադրել տարածքները հանձնելու մեջ: