Նորություն չէ, որ 2018 թվականի Հեղափոխությունից հետո Հայաստանում հոգևորականները բավականին ակտիվություն են ցուցաբերում քաղաքական հարցերում ու ամեն պատեհ-անպատեհ առիթով փորձ անում խառնվել պետության քաղաքական հարցերին։ Սակայն այդ ակտիվությունը հաճախ դուրս է գալիս «թույլատրելիի» սահմանից ու նրանք սկսում են անգամ անցնել անձնական վիրավորանքների տիրույթ։

Այժմ էլ, հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր կարգավորման ֆոնին, երբ տարբեր ֆորմատներով բանակցություններ են ընթանում, եկեղեցին հերթական «արշավանքն» է սկսել պետության դեմ․ նախ հնչեց Մայր Աթոռի հայտարարությունը, ինչին էլ հետևեցին տարբեր եկեղեցականների կոչերն ու հայտարարությունները։ Այդպիսի կոչ հնչեցնողներից մեկն էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանն է։ Նա գրառում է արել՝ կոչ անելով  քաղաքական դեմքերին ու կուսակցություններին միավորվել։

Ճիշտ է՝ նա չի նշում, թե կոնկրետ ինչ նպատակով պետք է միավորվեն, բայց ակնհայտ է, որ տողատակերում թաքնված է իշխանափոխության անհագ տենչը։

Լավ կլիներ, որ եկեղեցին դուրս չգար իր լիազորությունների տիրույթից ու իշխանափոխության կոչեր անելու փոխարեն հանրությանը դուրս բերեր ատելության մթնոլորտից ու հանրային համերաշխության կոչեր աներ։

559