
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում, ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրան հարցրել են, թե այս բանակցություններից հետո հնարավո՞ր է երեք երկրների ղեկավարների հերթական հանդիպում։
«Ինչպես որ կորոշվի»,- ասել է փոխվարչապետը։
Օվերչուկի խոսքով, փոխվարչապետերի հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների հատման կարգը։ Նա նշել է, որ երկու երկրներն էլ «նույն պատկերացում ունեն, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը»։
«Հիմա մենք խոսում ենք տեխնիկական մանրամասների մասին, դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է», - ասել է Օվերչուկը։
«Կոնկրետ մենք ուղղակի կխոսենք, թե ինչ կարգով է լինելու հատման կարգը, ինչ ընթացակարգեր են լինելու»,- հավելել է նա։