Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Տուժածներից չորսին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվության բաժինը։ 

Նշվում է, որ վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա է գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ։ Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գառնիի Բանավանից դեպի Արտաշատ ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, այդ թվում 5 երեխա, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, տեղափոխվել են հիվանդանոց։ 

1126