Ադրբեջանի բանտերում հայ գերիների թիվը շարունակ ավելանում է. Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը
Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվելով ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան գրառմամբ, որում արտաքին գործերով գերատեսչությունը պահանջում է ազատ արձակել հայ երկու զինծառայողին, որոնց ադրբեջանական կողմն առևանգել է՝ շինծու մեղադրանք առաջադրելով, թե իբր վերջիններս դիվերսատներ են, գրել է.
«Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է երկու հայ զինծառայող: Այսպիսով՝ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է՝ նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք բոլորն անօրինական կերպով են պահվում ադրբեջանական բանտերում»:
28 Մայիս, 2023 01:30
1061
Ըստ Էդմոն Մարուքյանի, մենք Ադրբեջանից նավթամթերք ենք գնում, հետևաբար ֆինանսավորում ենք Ադրբեջանի բանակը. Ղազարյան
19 Դեկտեմբեր, 2025 15:21
Ժամանակին Մարուքյանը խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան, չմիջնորդեցի. Ռուբինյան
19 Նոյեմբեր, 2025 13:18
Էդմոն Մարուքյանը հայհոյում է քաղաքացիներին. լուսանկար
31 Մայիս, 2025 15:25
Դա փոխհրաձգություն չի եղել, այլ ադրբեջանական բանակի հերթական սադրիչ գրոհը, որը համահունչ է ԻԳԻԼ-ի ոգուն․ Մարուքյանը հակադարձել է ԱՄՆ-ի պետքարտուղարությանը
12 Մայիս, 2023 17:44
Լեռնային Ղարաբաղի 120000 ժողովրդին սովամահ անելը բավարար չէ արյունարբու ռեժիմին և նրա խամաճիկներին. էդմոն Մարուքյան
21 Մարտ, 2023 14:44
Երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրում «Լեռնային Ղարաբաղը» հիշատակվում է հինգ անգամ․ Մարուքյանը՝ Ադրբեջանի ՊՆ-ին
28 Նոյեմբեր, 2022 14:08