ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«105 տարի առաջ, 1918թ. հայ ժողովրդը՝ ֆիդայիններով, քաջարի հրամանատարներով ու անվեհեր զինվորներով հաղթանակ կռեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում և մայիսի 28-ը հռչակեց որպես Հայաստանի առաջին հանրապետության օր: Ավա՜ղ, այդ ձեռքբերումը կարճ կյանք ունեցավ, սակայն անկախություն, ինքնիշխան պետություն կերտելու երազանքը եկող սերնդին հաղորդեց պայքարելու անկոտրում կամք և 1991թ. սեպտեմբերի 21-ին, հանրաքվեի միջոցով՝ հայ ժողովուրդն իր վճռական «այո»-ն ամրագրելով, բռնեց անկախության ուղին:Վերականգնված պետականության դժվարին ու քարքարոտ ճանապահն իրենց աննահանջ պայքարով հարթեցին հայ կամավորները՝ մայիսյան հաղթանակներով: Եվ մայիս ամիսը մեր ժողովրդի կյանքում մնաց որպես հաղթանակների ամիս:
Շնորհավորելով հայ ժողովրդին՝ մայիսյան տոների, կռած հաղթանակների և Մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առիթով, մաղթում եմ տոկունություն, աննահանջ կամք և հավատ սեփական ուժերի հանդեպ, որը կբերի նոր հաղթանակներ ու նոր ձեռքբերումներ:
Փա՜ռք ու պատիվ՝ անկախության, ինքնիշխան պետության հիմքերն ամուր դնող և այն անսասան պահող բոլոր նվիրյալներին»:

778